Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ.
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ.

Այսօր ժամը 7-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG