Մատչելիության հղումներ

Ձյան տեղումներ նաև վաղը, 13-15 աստիճանով կցրտի


Վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը կնվազի 13-15 աստիճանով, հունվարի 29-30-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում վաղը սպասվում է ձյուն, հունվարի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG