Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) այսօրվա դրությամբ քննվում են թվով 27 քրեական գործեր, ևս մեկը, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Բացի այդ, նույն օրվա դրությամբ, Հատուկ քննչական ծառայությունում նույնաբնույթ 7 այլ դեպքերով շարունակվում է նյութերի նախապատրաստումը, ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում: