Մատչելիության հղումներ

Պուտինի խորհրդականը «օգտակար» է գնահատել Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպումը


Վլադիսլավ Սուրկով, արխիվ
Վլադիսլավ Սուրկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ նախօրեին վարած բանակցությունները գնահատել է «կառուցվածքային և օգտակար»: «Անցկացվել են բավականին հիմնավոր, կառուցվածքային և օգտակար խորհրդակցություններ: Դա իր տեսակի մեջ ուղեղային գրոհ էր Մինսկի համաձայնագրի իրականացման համար փոխզիջումների փնտրտուքների հարցում»,- ասել է Սուրկովը Նուլանդի հետ հանդիպումից հետո:

Նուլանդը և Սուրկովը Ուկրաինայի հետ կապված հարցերով բանակցել են հունվարի 15-ին: ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում՝ Պիոներսկի քաղաքի պետական հյուրատանը՝ փակ դռների ետևում:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քըրբին հայտնել է, որ Նուլանդն ու Սուրկովը քննարկել են «մինսկյան համաձայնություններն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտությունը»: AFP գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, քանի որ Արևմուտքի պատժամիջոցները տարածվում են նաև Սուրկովի վրա: Ըստ այդմ, նա չի կարող որևէ արևմտյան երկրի մուտքի անցագիր ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG