Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները սկսում են ՄիԳ-29-ով թռիչքները


Հայաստանում սկսվել են Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն բազայի երիտասարդ օդաչուների թռիչքային պատրաստության գործնական պարապմունքները:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օդաչուները առաջին անգամ արդիական ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչներով ինքնուրույն կթռչեն ծովի մակերևույթից 4-5 կիլոմետր բարձրությունների վրա բարդ օդերևութաբանական պայմաններում:

Սկզբում օդաչուները կմշակեն թռիչքի, վայրէջքի նորմատիվները, թռիչքներ կիրականացնեն ցերեկային ժամերին սովորական օդերևութաբանական պայմաններում լեռնային տեղանքում՝ տրված երթուղիներով: Երիտասարդ օդաչուների կատարելիք թռիչքների առանձնահատկությունն է սահմանափակ թռիչքուղին և կործանիչների վայրէջքը պետական սահմանի մոտ գտնվելու պայմաններում: Թռիչքների օրերին օդաչուները կիրականացնեն մինչև 30 թռիչք՝ ավելի քան 10 ժամ ընդհանուր թռիչքաժամանակով:

Սկզբնական պատրաստության ավարտից հետո փետրվարի կեսերին երիտասարդ օդաչուները կանցնեն լեռնային տեղանքում միայնակ և օղակների կազմում թռիչքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG