Մատչելիության հղումներ

ԱՆ. Հանձնարարվեց ուժեղացնել հսկողությունը


Երևանյան հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.
Երևանյան հիվանդանոցներից մեկում, հունվար, 2016թ.

Առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը:

Նախարար Արմեն Մուրադյանը իր ղեկավարած գերատեսչության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները:

«Առանձնակի կարևորվեց առկա իրավիճակից ելնելով արագ արձագանքման խմբի կողմից բժշկական կազմակերպություններ կրկնակի ուղարկված ՀՀ առողջապահության նախարարության գործող նորմատիվային փաստաթղթերի, գործելակարգերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության սահմանումը: Նախարարի հանձնարարությամբ տեղում մասնագիտական խորհրդատվության և հիվանդների բուժման ռազմավարությունը ճիշտ իրականացնելու նպատակով վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ», - ասված է հաղորդագրությունում։

«Անդրադարձ կատարվեց նաև հակավիրուսային դեղերի ապահովվածության հարցին։ Հանձնարարվեց, որպեսզի խստորեն հսկվի ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը մինչև սպառող, գործընթացն ամրագրվի հաշվետվողական համակարգով և հիվանդներին տրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով», - փոխանցում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG