Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուժի մեջ է 2015 թվականի նոյեմբերի զգուշացումը՝ առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։
Եգիպտոսում երեկ կրկին զինված հարձակումներ են տեղի ունեցել։ Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մեկը՝ Շվեդիայի քաղաքացիներ են: Իսկ Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի: