Ուրբաթ օրը Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են հյուրանոցներից մեկի վրա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է երեք զբոսաշրջիկ, երկուսը՝ Ավստրիայի, մյուսը՝ Շվեդիայի քաղաքացիներ են:
Հարձակվողները զինված են եղել դանակներով ու ինքնաձիգերով: Հարձակվողներից մեկը անվտանգության ուժերի կողմից սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել:
Հուրգադայում արտակարգ դրություն է հայտարարվել, քաղաքից դուրս եկող ճանապարհները, հյուրանոցները, ռազմավարական նշանակության օբյեկտները հսկողության տակ են:
Նույն օրը Կահիրեի հարավ-արևմտյան Գիզա արվարձանում անհայտ անձը կրակոցներով սպանել է ծառայության մեկնող մեկ ոստիկանի և մեկ զինծառայողի: Մեքենայի մեջ սպանվածների մարմինները հայտնաբերել է ճանապարհային ոստիկանությունը: