Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից, նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում: