Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կալանավորված ուկրաինացի օդաչուն հացադուլ է հայտարարել


Ռուսաստան -- Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․
Ռուսաստան -- Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով կալանավորված է երկու ռուսաստանցի լրագրողների սպանության գործով, հացադուլ է հայտարարել։

Սավչենկոյի փաստաբան Նիկոլայ Պոլզովն ասել է, որ Ռուսաստանում կալանավորված օդաչուն հացադուլը կշարունակի մինչև դատավարության ավարտը, իսկ դատավճռից հետո կհրաժարվի նաև ջրից։

Հացադուլով Սավչենկոն պատասխանել է իր նկատմամբ կալանքը երկարաձգելու՝ դատարանի որոշմանը։ Դատախազության միջնորդությունը բավարարելով՝ դատարանը Սավչենկոյի կալանքը երկարացրել է մինչև ապրիլի 16-ը։ Ուկրաինացի օդաչուն կալանքի տակ է արդեն 17 ամիս։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում Պոլզովն ասել էլ. - «Սավչենկոն համարում է, որ իր կալանքն անօրինական է, քանի որ նա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ է, նա անձեռնմխելիություն ունի։ Բացի այդ, Սավչենկոն բացարկ է հայտնել դատարանին, քանի որ այն պարբերաբար մերժում է նրա միջնորդությունները, որոնցով ցանկանում է ապացուցել իր անմեղությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG