Մատչելիության հղումներ

Դատարանը վարույթ չի ընդունել Նավալնիի հայցը


Ալեքսեյ Նավալնի
Ալեքսեյ Նավալնի

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը մերժել է վարույթ ընդունել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հայցն ընդդեմ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորելու գործով:

Հայցը վերադարձվել է պատճառաբանությամբ, թե այն ընդդատյա չէ Պրեսնենսկիի դատարանին:

Հայցի առիթ էր հանդիսացել այն, որ գլխավոր դատախազ Չայկան հայտարարել էր, թե իր ընտանիքի ունեցվածքի և բիզնես գործունեության մասին ֆոնդի հրապարակած հետաքննությունը իրականում պարունակել էր անհիմն և սուտ տեղեկություններ:

Դեկտեմբերի 1-ին Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակել էր հետաքննություն, որտեղ «կոռուպցիոն և խարդախ գործողությունների» մեջ մեղադրել էր ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի որդիներին՝ Արտյոմին և Իգորին, ինչպես նաև դատախազության մի շարք աշխատակիցների: Համաձայն հետաքննության՝ Արտյոմ Չայկան ունի տուն Շվեյցարիայում, շքեղ հյուրանոց` Հունաստանում, ինչպես նաև ներգրավված է մի շարք բիզնեսներում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» դիմել է նաև Շվեյցարիայի դատախազությանը՝ խնդրելով հետաքննել Արտյոմ Չայկայի գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG