- Հեղինակ՝ Արթուր Պապյան
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ընտրախախտումների մասին ահազանգեր է հրապարակում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս պահին ՀԱԿ-ը արդեն իսկ ահազանգում է երկու ընտրախախտումների մասին․
- Հեղինակ՝ Արթուր Պապյան
Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 888-ական
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 621-ական,
3. Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 155-ական,
4. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)՝ 111-ական,
5. «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 111-ական,
6. «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)՝ 111-ական:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12-ին, 15-ին և 18-ին հրավիրում է ասուլիսներ:
Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկությունը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում:
ՈՒՂԻՂ» Այս պահին ընտրատեղամաս է եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի վաղ՝ նա խոստացել էր պատռել իր քվեաթերթիկը: Դիտեք՝ http://tv.azatutyun.am հասցեով:
ՈՒՂԻՂ․ Քվեարկության եկած եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ցուցադրաբար պատռեց իր քվեաթերթիկը՝ ասելով «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Դիտեք՝ http://tv.azatutyun.am
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում րոպեներ առաջ քվեարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ:
Լրագրողների հարցերին նախագահը միայն արձագանքեց․ - «Բարև ձեզ: Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»: Ապա Սերժ Սարգսյանը դուրս եկավ ընտրատեղամասից:
Նա խոստացավ լրագրողների հարցերին պատասխանել հանրաքվեից հետո: