- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
«Քվեարկել եմ և՛ «այո», և՛ «ոչ», - սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, ոստիկանապետն արձագանքեց․ - «Հանուն զարգացման»:
«Սահմանադրական փոփոխություններվ կլինի՞ զարգացում», - այս հարցին էլ Գասպարյանը պատասխանեց․ - «Եկեք սահմանադրական փոփոխություններից չխոսենք: Իհարկե, Սահմանադրությունը մեր հիմնական օրենքն է, դրանից կախված է շատ բան»:
- Հեղինակ՝ Նաիրա Բուլղադարյան
Իջևանի քաղաքապետը վստահ է, որ իր համաքաղաքացիների 70 տոկոսը «Այո» կքվեարկի
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քվեարկում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին՝ ինչպիսի տրամադրությամբ է եկել քվեարկության, վարչապետը պատասխանեց՝ «բարձր»:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քվեարկել է «հանուն մեր կայուն ապագայի և զարգացման»: «Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել, և մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել», - ասաց իշխող կուսակցության «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ հավելելով․ - «Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»: «Ազատության» հարցին, թե հետընտրական ինչ զարգացումներ են իշխանությունները սպասում՝ կապված ընդդիմության հետ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ - «Մենք համագործակցելու ենք բոլորի հետ, և մեր խնդիրն է ուղղակի ստեղծել հարթակ, քննարկել մեր երկրի ապագան»: Նա չի կարծում, թե հանրաքվեից հետո լարվածություն կլինի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը։
Ամենաակտիվը մասնակցությունը Սյունիքի մարզում է, ապա՝ Արարատի և Արմավիրում մարզում։ Ամենապասիվը շիրակցիներն են։ Երևանում ընտրությանը մասնակցել է ավելի քան 66 հազար ընտրող։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, քվեարկել է ավելի քան 201 հազար ընտրող կամ ընտրողների 7.84 տոկոսը:
- Հեղինակ՝ Ռուզաննա Ստեփանյան
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատության» հետ զրույցում ահազանգեց, որ այս տեղամասում քվեարկել են մարդիկ, ովքեր նախ ներկայացել են, որ բնակվում են Գավառում, բայց իրենց ձեռքին եղել են Փարաքարի գրանցմամբ փաստաթղթեր:
«Երբ որ ես իրենց հարցնում եմ՝ որտեղից են իրենք՝ հենց առաջին մարդուն, ասում է՝ Գավառից: Ասում եմ՝ բայց էստեղ [փաստաթղթում] ի՞նչ պիտի գրված լինի: Ասում է՝ դե Գավառ: Ասում եմ՝ բայց էստեղ գրված է Փարաքար», - պատմեց Խուրշուդյանը: - «Այսինքն՝ ինքը նույնիսկ չէր նայել թուղթը: Իրեն թուղթը տվել էին, ասել էին՝ ստեղ կգաս, կքվեարկես: Այսինքն՝ ձևական ինչ-որ անօրինական փաստաթղթեր են տրվում քաղաքացիներին, որ գան էստեղ քվեարկեն: Նոր հետո մնացածը, որ լսեցին, որ Փարաքար պիտի ասեին, նոր սկսեցին ասել, որ Փարաքարից են: Մի մասն էլ Վրաստանից էին, բայց իրենք ասում էին, որ Վրաստանից են: 15 հոգով էին», - եզրակացնում է նա:
Ի դեպ՝ հենց այս ընտրատեղամասում էր քիչ առաջ քվեարկել նախագահ Սերժ Սարգսյանը:
- Հեղինակ՝ Աստղիկ Բեդեւյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հաղորդեց ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը։
Ամենաակտիվը մասնակցությունը Սյունիքի մարզում է, ապա՝ Արարատի և Արմավիրում մարզում։ Ամենապասիվը շիրակցիներն են։ Երևանում ընտրությանը մասնակցել է ավելի քան 66 հազար ընտրող։ Ընդհանուր առմամբ, նախնական տվյալներով, քվեարկել է ավելի քան 201 հազար ընտրող կամ ընտրողների 7.84 տոկոսը: