- Հեղինակ՝ Satenik Kaghzvantsian
Հանրաքվեի մեկնարկին ընդառաջ մոր լրագրողներն այցելում են ընտրատեղամասեր: Սաթենիկ Կաղզվանցյանը Գյումրիից գրում է՝ քվեարկող չկա․
Follow our coverage of the Constitutional Referendum. We've got teams working in all key areas #ArmRef15
— Ազատություն ռ/կ (@armenialiberty) 6.12.2015
Our journalist has visited a polling station in Gyumri at 8:00 sharp and found no voters. None. Nada. #ArmRef15 https://t.co/cYMipF5DLG
— Ազատություն ռ/կ (@armenialiberty) 6.12.2015
Եթե դեռ չեք հասցրել՝ քվեարկության դրված Սահմանադրական փոփոխությունների տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ https://t.co/AFtN1qKVGz #ArmRef15
— Ազատություն ռ/կ (@armenialiberty) 6.12.2015
- Հեղինակ՝ Արթուր Պապյան
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկում են 18 տեղական հասարակական կազմակերպություններ:
Այդ կազմակերպություններից՝ «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը ընտրախախտումների օնլայն քարտեզ է հրապարակում: Այս պահի դրությամբ արդեն իսկ արձանագրված է 131 ահազանգ:
Առաջին ահազանգերն է հրապարակել նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
- Հեղինակ՝ Արթուր Պապյան
Սահմանադրական փոփոխություններին հետևում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ․
1. ԱՊՀ դիտորդական առաքելություն - 44 դիտորդ
2. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով - 23 դիտորդ
3. Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ - 33 դիտորդ
4. ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանակնա վեհաժողով) - 11 դիտորդ
5. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - 5 դիտորդ
6. ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ - 7 դիտորդ
- Հեղինակ՝ Արթուր Պապյան
Այս հանրաքվեում էլեկտրոնային եղանակով քվեարկել է 265 մարդ՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները: Նրանց ցուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում:
ԿԸՀ կայքում հրապարակվել է նաև Էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի ծրագրային փաթեթը: