Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ․ «ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով»


Ադրբեջանական կողմի տարածած «կեղծ լրատվության» առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով․

«Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն, դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով: Ինչպես արդեն նշել եմ՝ այս ամենը արվում է նաև ՀՀ-ում ընտրությունների ժամանակ, իրավիճակը ապակայունացնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG