Կրեմլը կառուցողական է որակել Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպումը Թեհրանում:
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան դեմ են արտաքին միջամտությամբ Սիրիայում քաղաքական կարգավորման սցենարներ թելադրելուն: