France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ The Washington Post-ին երկու տարի թղթակցած Ջեյսոն Ռեզայանը դատապարտվել է ազատազրկման:
Վկայակոչելով IRNA գործակալությանը՝ France-Presse-ը հաղորդում է, որ արդարադատության նախարարության խոսնակը չի հստակեցրել լրագրողի պատժաչափը:
39-ամյա Ջեյսոն Ռեզայանին Իրանի իշխանությունները կալանավորել էին անցյալ տարի՝ լրտեսության մեղադրանքով: Միացյալ Նահանգները պարբերաբար պահանջում է ազատ արձակել լրագրողին: