Մատչելիության հղումներ

ԵՄ և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հարցով որոշումը՝ դեկտեմբերի 15-ին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցով վերջնական որոշումը, ըստ ամենայնի, կկայացվի դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի ժամանակ:

Նախնական պայմանավորվածությունը, ըստ Վրաստանի վարչապետի, կայացվել է շաբաթասկզբին` Բրյուսել իր այցի ընթացքում:

«Ըստ երևույթին, ազատ վիզային ռեժիմի տրամադրման հարցը դրականորեն կլուծվի մինչև Ամանոր», - նշել է Ղարիբաշվիլին` հավելելով, որ Բրյուսելում Վրաստանի հարցում «լավատեսորեն են տրամադրված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG