Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վեհափառը հանդիպումներ կունենա թեմական, համայնքային եկեղեցական վարչությունների անդամների հետ: