Կիրակի օրը Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Պատարագից հետո, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների, ինչպես նաև հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի և Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: