Մատչելիության հղումներ

Առնվազն 10 մարդ է մահացել Ֆրանսիայում արագընթաց գնացքի վթարի հետևանքով


Արագընթաց գնացքը շրջվել է ջրանցքը
Արագընթաց գնացքը շրջվել է ջրանցքը

Երեկ Ֆրանսիայում առնվազն 10 մարդ է մահացել, 37-ը՝ վիրավորվել, երբ արագընթաց գնացքը փորձարկման ժամանակ դուրս է եկել գծերից Ստրասբուրգի մերձակայքում: Մահացածները և վիրավորները 49 հոգանոց տեխնիկական խմբի անդամներն են: Բացի նրանցից, գնացքում այլ ուղևորներ չեն եղել: Վիրավորներից 12-ը գտնվում են ծանր վիճակում:

Գնացքը ընթանում էր 350 կիլոմետր/ժամ արագությամբ: Նախատեսվում էր այն շահագործման հանձնել մյուս տարի:

Ֆրանսիայի բնապահպանության և կայուն զարգացման նախարար Սեգոլեն Ռուայալը հայտարարել է, որ գնացքում գտնվողներից հինգը դեռևս անհայտ կորած են:

Վթարի ենթարկվելուց հետո գնացքը շրջվել է ջրանցքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG