Մատչելիության հղումներ

ԻՊ-ը սպառնում է ֆրանսիացիներին


Այսօր «Իսլամական պետություն» խմբավորումը տեսագրություն է տարածել, որում սպառնում է հարձակվել Ֆրանսիայի վրա, եթե այդ երկիրը շարունակի ավիահարվածները Սիրիայում:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ խմբավորման տեղեկատվական կայքերից մեկը համարվող «Ալ հայաթ մեդիա»-ի տարածած տեսանյութում իսլամիստ զինյալը Ֆրանսիայի մահմեդականներին կոչ է անում հարձակումներ իրականացնել:

«Քանի դեռ դուք ռմբահարում եք, դուք խաղաղ չեք ապրելու: Դուք նույնիսկ վախենալու եք խանութ գնալ»,- տեսանյութում ֆրանսիացիներին արաբերենով սպառնում է ահաբեկիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG