Մատչելիության հղումներ

Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.
Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուրբաթ երեկոյան Փարիզում պայթյուններ և կրակոցներ են հնչել, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Րոպեներ առաջ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են», - հայտարարել է Օլանդը՝ շարունակելով. - «Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերը ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է»։

«Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե ցնցված է Փարիզում տեղի ունեցած հարձակումներից ու բռնություններից։

«Մտքերով ու աղոթքներով Ֆրանսիայի ժողովրդի հետ ենք, մենք կանենք հնարավոր ամենը՝ նրանց օգնելու», - գրել է նա Թվիթերում:

CNN-ի փոխանցմամբ՝ համերգասրահում պատանդառվածները վկայել են, որ ահաբեկիչները դիմակներ չեն կրում, ինչից կարելի է ենթադրել, որ փրկվել չեն ակնկալում։

Պայթյունի ձայն Ֆրանսիա - Գերմանիա խաղի ժամանակ:

Ֆրանսպրեսը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ առնվազն 15 մարդ է սպանվել «Բատակլան» համերգասրահում, որը ընդամենը 200 մետր է հեռու Charlie Hebdo երգիծական ամսագրի նախկին գրասենյակից։

Ամսագիրը հարձակման էր ենթարկվել հունվարին իսլամիստ ծայրահեղականների կողմից։

Պայթյունների և հարձակումների քարտեզը ըստ «Բլումբերգ» գործակալության:

Ֆրանսիացի ոստիկանները համերգասրահում պատանդառվածներին ազատագրելու գործողություն են սկսել:

Ֆրանսիացի ոստիկանները հատուկ օպերացիա են սկսել պատանդառվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Դիտեք France24 հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից:

Ոստիկանությունը գրոհում է «Բատակլան» համերգասրահը, որտեղ մոտ 100 մարդ պատանդառված է։

Ականատեսի վկայություն Փարիզի համերգասրահից. «Մենք այնքան կրակոցներ լսեցինք սարսափելի 1Օ րոպեի ընթացքում». փոխանցում է CNN-ը

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG