Մատչելիության հղումներ

Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.
Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուրբաթ երեկոյան Փարիզում պայթյուններ և կրակոցներ են հնչել, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

«Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդմամբ, պայթյուն է տեղի ունեցել նաև Փարիզի կենտրոնական մարզադաշտում` ֆուտբոլի Ֆրանսիա – Գերմանիա հանդիպման ժամանակ, ինչից հետո անվտանգության ծառայությունները հապշտապ էվակուացրել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Հաղորդվում է նաև համերգային համալիրում հնչած կրակոցների մասին. կան տեղեկություններ մինչև 18 զոհերի, պատանդների մասին:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այս միջադեպերը կապ ունեն ահաբեկչության հետ:

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում քիչ առաջ պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ վեց տասնյակ մարդ, տասնյակ մարդիկ պատանդառվել են։

Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր 18 զոհվածների մասին։

France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։

Կրակոցները հնչել են փարիզյան ռեստորաններից մեկում, «Բատակլան» համերգասրահում, այստեղ, վերջին տվյալներով, պատանդառվել է շուրջ 100 մարդ։

Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։

France 24-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ կան պատանդառվածներ «Բատակլան» համերգասրահում, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

ՈՒՂԻՂ միացում Փարիզից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և հրահանգել է փակել երկրի սահմանները:

Քիչ առաջ Փարիզում տեղի ունեցած հարձակումների առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄն նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգները Ֆրանսիայի ժողովրդի հետ է և պատրաստ աջակցել՝ րոպեներ առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Սա խաղաղ բնակչությանը ահաբեկելու սարսափելի փորձ էր», -հայտարարելէ Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ առայժմ չի ուզում խոսել դրա ետևում կանգնած ուժերի մասին, քանի դեռ հայտնի չեն բոլոր մանրամասները։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG