Մատչելիության հղումներ

Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.
Փրկարարները դեպքի վայրից էվակուացնում են վիրավորներին, Փարիզ, 13-ը նոյեմբերի, 2015թ.

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուրբաթ երեկոյան Փարիզում պայթյուններ և կրակոցներ են հնչել, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Reuters-ը հաղորդում է, որ համերգասրահում ռումբ է օգտագործվել։

Reuters-ը հաղորդում է, որ ռազմական գործողությունը համերգասրահում ավարտված է, հայտնի չէ, սակայն, թե քանի մարդ է զոհվել։ Իրադրությունը «Բատակլան»-ում բնութագրվում է իբրև ապոկալիպտիկ։ Սպասվում է, որ զոհվածների թիվը կտրուկ աճելու է. Euronews

Ֆրանսիայի նախագահը չի մասնակցելու Մեծ քսանյակի հանդիպմանը Թուրքիայում։

«Ասոշիեյթեդ պրեսը», «Ռոյթերզը» հաղորդում են, որ «Բատակլան»-ում հատուկ գործողությունն ավարտվել է, ըստ որոշ հաղորդումների, երկու զինյալներ սպանվել են։ Այս պահին համերգասրահում պատանդառված մարդիկ դուրս են բերվում շենքից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդին և խորը ցավակցությունները փոխանցել նրան. «Ռոսիա 24»

Ֆրանսպրեսը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հաղորդում է, որ «Բատակլան» համերգասրահում մոտ 100 մարդ է զոհվել։Ավելի վաղ ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել՝ պատանդներին ազատելու համար։

Ոստիկանությունը հայտնում է, որ Բատակալան համերգասրահում առնվազն 100 զոհ կա: Համերգասրահը ահաբեկիչներից ազատելու գործողության ընթացքում զոհեր են եղել նաև անվտանգության ուժերի շարքում, հայտնում է BBC-ն:

Փարիզի հարձակումների կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ նախագահ Օլանդը պատրաստվում է այցելել համերգասրահ, որտեղ, ըստ լրատվամիջոցների, շուրջ 100 մարդ է զոհվել:

Րոպեներ առաջ նախագահ Օլանդը ժամանել է «Բատլական» համերգասրահ, որտեղ ըստ հաղորդումների,մոտ 100 մարդ է սպանվել:
«Մենք ցանկացանք լինել այն մարդկանց կողքին, որոնք տեսան այս ահասարսուռ տեսարանները, եկանք ասելու, որ պատրաստվում ենք պայքարել, եւ որ մեր պայքարը լինելու է անողոք: Ահաբեկիչները, որոնք պատասխանատու են այս ողբերգության համար, պետք է իմանան, որ հանդիպելու են Ֆրանսիայի դիմակայությանը, Ֆրանսիան վճռական է, միասնական եւ թույլ չի տա իրեն ահաբեկել»,-հայտարարել է Օլանդը:​

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG