Մատչելիության հղումներ

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Նոր կառավարության ձևավորումից հետո՝ մինչև ամսվա վերջ, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Bugun թերթը:

Նույն աղբյուրները նշում են, որ դա կլինի Դավութօղլուի առաջին արտասահմանյան այցը նոր կառավարության կազմավորումից հետո:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակ տարավ և հնարավորություն ստացավ միանձնյա կառավարություն ձևավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG