Ռուսական զինված ուժերի երգչախմբի դեկտեմբերի 8-ին նախատեսված համերգը Լատվիայում այս երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը անցանկալի է որակել:
Երեկ հեռուստաէկրանից արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը ռուսական երգչախումբն անվանել է «ռազմական միավորում»:
Անցած ամիս ռուսական զինված ուժերի երգչախմբի համերգը չեղյալ հայտարարվեց մերձբալթյան մեկ այլ երկրում՝ Լիտվայում: Մեկնաբանվել էր, թե չեղարկման պատճառը երգչախմբի ծրագրային գաղափարախոսությունն է: