Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաղթանակի օր է անվանել նոյեմբերի 1-ը:
Կիրակի օրը Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, հիշեցնենք, հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ ապահովելով իր մեծամասնությունը նորընտիր խորհրդարանում և միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն ստանալով: