Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ նրբերշիկի, խոզապուխտի օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի:
Կարմիր միսը՝ խոսքը տավարի, ոչխարի և խոզի մասին է, նույնպես հայտնվել է վտանգավոր սննդի ցանկում, այդուհանդերձ, բժիշկները չեն շտապում հայտարարել, թե դրանք ևս քաղցկեղածին են: