Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զգուշացնում է՝ Թեհրանը պետք է զգոն լինի գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագրի հարցում, և ավելացնում՝ Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել:
Նախագահ Հասան Ռոհանիին ուղղված նամակում նա գրել է, որ գերտերությունները պետք է հստակ նշեն պատժամիջոցների վերացման փաստը, և զգուշացրել, որ փաստաթղթում կառուցվածքային թույլ կետեր կան:
Այդպիսով, Խամենեին հավանություն է տվել միջուկային գործարքին՝ որոշակի պայմաններով, նշում են լրատվական գործակալությունները: