Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է ավելի քան 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (2 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2 հազար կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն