Խորվաթիայի ոստիկանությունը հաղորդում է, որ ավելի քան 90 հազար միգրանտ հատել է երկրի սահմանը՝ ուղևորվելու դեպի Արևմտյան Եվրոպա։ Ներքին գործերի նախարար Ռանկո Օստոիչը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ Խորվաթիայի փախստականների ճամբարներում մնացել են միայն հինգ հոգի։
Խորվաթիան փախստականների համար տարանցիկ երկիր է դարձել այն բանից հետո, երբ սեպտեմբերի կեսերին Հունգարիան փակեց իր սահմանը Սերբիայի հետ՝ փախստականների հոսքը կանխելու նպատակով։