Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 2015-ին Հայաստանում կանխատեսում է 2.5 տոկոս տնտեսական աճ


ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոն, արխիվ
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոն, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ ԱՄՀ-ն բարձրացրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը։ Հայաստանը, ըստ ԱՄՀ-ի գնահատականների, 2015-ին կգրանցի 2.5 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 2.2 տոկոս տոկոս աճ։

Ավելի վաղ ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ Հայաստանի տնտեսությունը այս տարի կգրանցի շատ փոքր աճ, միգուցե ընդհանրապես աճ չի ունենա։

Այսօր Մարկ Հորթոնին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նախագահականի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մարկ Հորթոնի հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Սարգսյանը կարևորել է ԱՄՀ-ի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG