Մատչելիության հղումներ

Հայաստան-Վրաստան գործակցություն՝ Արևելյան գործընկերության շրջանակում


«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչներն այսօր ստորագրել են փաստաթղթեր՝ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Եվրամիությունը Հայաստանի և Վրաստանի սահմանային շրջաններում սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով հատկացրել է ավելի քան 1 միլիոն եվրո:

«Ծրագիրն ընդգրկում է բավականին լայն շրջանակ, որը ներառում է վարչական շրջանները՝ սահմանի մոտ 200 կմ երկայնքով: Հայկական կողմից՝ Լոռիի, Շիրակի և Տավուշի մարզերն են, վրացական կողմից՝ Քվեմո-Քարթլին և Սամցխե-Ջավախեթին»,- ասել է Վրաստանի տեղական և տարածքային ինքնակառավարման դեպարտամենտի ղեկավար Գեորգի Ցակաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG