Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թեման` Սաքսոնիա-Անհալթի դասագրքերում


Հայոց ցեղասպանության հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին

Մեկ տարի առաջ Հայաստանի կրթության և գիտության նախարարի հետ քննարկված` Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու խնդիրն իր դրական լուծումն է ստացել: Այդ մասին հայտնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը այսօր Երևանում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր արդեն կարող եմ Ձեզ հանձնել առաջին, նոր տպագրված ձեռնարկը, որի առաջին 4 գլուխները վերաբերում են ցեղասպանություններին, այդ թվում` Հայոց ցեղասպանությանը», - կրթության և գիտության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, նշել է Դորգերլոհը` Աշոտյանին հանձնելով ձեռնարկի օրինակը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշել է, որ շատ հուզիչ և հատկանշական է, երբ ձեռնարկը տպագրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աշոտյանն առաջարկել է գերմանական գիմնազիայի և երկրամասի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու փորձը ներկայացնել Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների ֆեդերալ համայնքի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG