Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի մոտակայքում գտնվող անտառում հայտաբերել են բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի հսկայական արձանի գլուխը, այն կշռում է 3․5 տոննա և ունի 170 սանտիմետր բարձրություն։
Ժամանակին արձանը տեղադրված է եղել Արևելյան Բեռլինում` Լենինի հրապարակում, սակայն կոմունիստական իշխանության տապալումից հետո միավորված Բեռլինի առաջին քաղաքապետ Էբերհարդ Դիպգենի հրահանգով հրապարակի անունը փոխել են, իսկ արձանը` ապամոնտաժել, դրա 130 մասեր թաղվել են անտառում։
Լենինի արձանի հայտնաբերված գլուխը փոխանցելու են «Բեռլինը և արձանները» ցուցահանդեսին։