Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկել է խաղողի մթերումը


Այսօր «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում տրվել է խաղողի մթերման մեկնարկը:

Գյուղնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ վաղվանից գործարանի Արարատի մասնաճյուղում նույնպես կսկսվի խաղողի մթերումների գործընթացը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում խաղողի մթերման աշխատանքներին կանցնեն արդեն Հայաստանի բոլոր մթերող կազմակերպությունները:

Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս տարի խաղողի բերքն ըստ կանխատեսումների 10-15 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը։

«Անցյալ տարի արտադրվել է 261 հազար տոննա խաղող, որից 184 հազար տոննան մթերվել է: Այս տարի ակնկալում ենք, որ խաղողի արտադրության ծավալները կհասնեն 290-295 հազար տոննայի, մթերման ծավալները նույնպես ավելանալու են: Ես ուզում եմ հավաստիացնել գյուղացիական տնտեսություններին, որ արտադրված բերքն ամբողջությամբ կմթերվի», - ասել է Կարապետյանը:

Անցյալ տարի մթերվող խաղողի 1 կգ-ի արժեքը Արարատյան դաշտավայրում կազմել է 150 դրամ, իսկ Տավուշի մարզում 140 դրամ։ Այս տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կպահպանի նախորդ տարվա գները։ Նախարարությունն հորդորում է մյուս գինու գործարաններին ևս պահպանել խաղողի մթերման նախորդ տարվա գները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG