Մատչելիության հղումներ

Եգիպտոսի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի պաշտոնավարման ընթացքում ակտիվացել են երկկողմ միջպետական հարաբերությունները, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, այդ ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, և ստեղծված են բոլոր նախադրյալները հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու համար:

Դեսպան Սաադ ալ-Լեյսին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և գնահատանքի համար, վստահեցնելով, որ Հայաստանում իր պաշտոնավարման շուրջ չորսուկես տարիներին արել է ամեն հնարավորը՝ Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման համար ու հեռանում է մեր երկրից ջերմ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG