Մատչելիության հղումներ

Բելառուսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակսյնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը ջանքեր կներդնի հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ԵԱՏՄ-ին երկու երկրների անդամակցությունը փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարներ է բացում:

Զրուցակիցների համոզմամբ՝ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին թույլ կտա հարստացնել հայ-բելառուսական համագործակցության օրակարգը՝ այն բարձրացնելով զարգացման նոր մակարդակի:

Հանդիպմանը դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի բոլոր ուղղություններով հայ-բելառուսական գործընկերության ամրապնդման ու զարգացման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG