Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկ իրեն է զանգահարել նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն։

«Նա ասաց, որ չորեքշաբթի օրը, երբ որ ինքը սկսելու է [սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ] կոնսուլտացիաների շարքը, սկսել այդ շարքը հենց Հայ ազգային կոնգրեսով։ Ես պատասխանել եմ հետևյալը. «Մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի և դրա մասին մեր հանրային դիրքորոշումը հայտնել ենք։ Եվ մենք վստահ ենք, որ որևէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է չի փոխվելու»», - ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG