Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում օդուժի գործադրմամբ ծանր մարտեր են:
Եվրամիությունը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները՝ կոչ անելով հետևել Մինսկի համաձայնագրին:
Գերմանիայի արտգործնախարարությունն իրավիճակը գնահատել է պայթյունավտանգ և հրատապ քննարկման կոչ արել:
Ուկրաինայի դատախազությունը անցած գիշեր Մարիուպոլի տարածքում գնդակոծությունների և հրթիռակոծությունների կապակցությամբ հարուցել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով:
Դատախազության տվյալներով, զոհվել է երկու մարդ, վեցը վիրավոր են, այդ թվում՝ տասնամյա երեխա: