Հայաստանի նախագահի հրամանագրով և ղեկավարությամբ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը անցկացվելու է սեպտեմբերի 3-6-ը: Այդ մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ըստ նախարարի՝ նախապատրաստական աշխատանքը մոտենում է ավարտին: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անցկացվել է ցուցադրական մի քանի պարապմունք: Զորավարժության մասնակիցները պետք է ուսումնասիրեն դրա կարգը և աշխատանքի մեթոդաբանությունը, որպեսզի միջոցառումն անցկացվի պատշաճ մակարդակով: