Դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից, «Իսլամական պետություն» խմբավորումը, ամենայն հավանականությամբ, գլխատել է հերթական պատանդին, Խորվաթիայի քաղաքացի Տոմիսլավ Սալոպեկին, փոխանցում է CNN-ը:
Խորվաթիայի կառավարության հաղորդմամբ, Սալոպեկը առևանգվել էր հուլիսի 22-ին Կահիրեում:
Խորվաթիայի և Եգիպտոսի իրավասու մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատել պատանդի մահը: