Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շարունակում է պաշտպանել Իրանի և գերտերությունների միջև կնքված համաձայնագիրը՝ անվանելով այն «միջուկային զենքի չտարածման երբևէ ձեռք բերված ամենաուժեղ համաձայնագիրը»:
Ըստ Օբամայի՝ թեպետ այս պայմանագիրը չի լուծում ԱՄՆ-ի բոլոր խնդիրները իսլամական հանրապետության հետ, այդուհանդերձ, դրանով Միացյալ Նահանգները ձեռք է բերում անվտանգության նախադրյալներ:
Սեպտեմբերին Կոնգրեսը իր քվեարկությամբ կորոշի պայմանագրի հետագա ճակատագիրը: Հանրապետականները վստահ են, որ բավականաչափ ձայներ ունեն այն չհաստատելու համար: Մինչդեռ Օբաման շարունակում է պնդել՝ այս պայմանագրին ընդդիմացող միակ երկիրը Իսրայելն է: