Մատչելիության հղումներ

Թուրքիայում հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել


Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք գավառում զինվորական մեքենայի վրա հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս երկու մարդ, որոնցից մեկը՝ զինծառայող, վիրավորվել է:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շըրնաքի նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և դրա հետ կապեր ունեցող Քրդստանի համայնքների միության ներկայացուցիչները:

Երկու օր առաջ Թուրքիայի արևելյան Աղրը գավառում ենթադրաբար մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով երկու թուրք զինծառայող զոհվել, ևս 24-ը վիրավորվել էին: Այդ հարձակման համար ևս իշխանությունները Քրդստանի բանվորական կուսակցությանն են մեղադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG