Իսրայելցի տասնյակ պաշտոնաթող գեներալներ դիմել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ կոչ անելով ճանաչել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը որպես կատարված փաստ և բարեկարգել հարաբերությունները Միացյալ Նահանգների վարչակազմի հետ:
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետը հուլիսյան համաձայնագիրն անվանում է «պատմական սխալ» և ակնկալում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների աջակցությունը: