Մատչելիության հղումներ

Քրդերը երեք թուրք ոստիկանի են սպանել


Թուրքիայի Շըրնաք գավառում այսօր Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման ժամանակ երեք թուրք ոստիկան է սպանվել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրդերն առաջինն են կրակ բացել ոստիկանական գումարտակի վրա, ինչի հետևանքով երեք իրավապահները զոհվել են: Ոստիկանները պատասխան կրակ են բացել: «Համաձայն լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ընդհարումը դեռ շարունակվում է», - փոխանցում է Today’s Zaman-ը:

Թուրքիայի գլխավոր շտաբը գրավոր հայտարարություն է տարածել՝ հաստատելով երեք ոստիկանների զոհվելու փաստը:

Նախորդ օրերին, հիշեցնենք, պայթեցվել են Իրաք - Թուրքիա գազամուղը և նավթամուղը, ինչի համար Անկարան մեղադրում է քուրդ զինյալներին:

Թուրքիայում իրավիճակը սրվել է հուլիսի 20-ին Սիրիային սահմանակից Սուրուչ ավանում ահաբեկչական պայթյունից հետո, որի հետևանքով, հիշեցնենք, ավելի քան երեք տասնյակ մարդ զոհվեց: Այդ արյունալի իրադարձություններին հաջորդեց ինչպես դրանց ենթադրյալ պատասխանատու «Իսլամական պետություն» խմբավորման, այնպես էլ Քրդստանի բանվորական կուսակցության դիրքերին օդային հարվածներ հասցնելու պաշտոնական Անկարայի որոշումը: Դա, իր հերթին, հարուցեց տարածաշրջանի քրդերի վրդովմունքն ու հակազդեցությունը, մասնավորապես՝ Քրդստանի բանվորական կուսակցությունը չեղյալ հայտարարեց ժամանակին Թուրքիայի իշխանությունների հետ կնքած հրադադարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG