Մատչելիության հղումներ

Սահակյանը շնորհակալություն հայտնեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին


Գալուստ Սահակյան, ՀՀ ԱԺ նախագահ, արխիվ
Գալուստ Սահակյան, ՀՀ ԱԺ նախագահ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեին Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ շնորհակալական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG