Մատչելիության հղումներ

Բելգիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, 2015թ․
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, 2015թ․

Բելգիայի խորհրդարանի լիագումար նիստը երեկ բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է հաստատել:

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը սկսված քննարկումների ժամանակ բանաձևը գրեթե միաձայն պաշտպանության է արժանացել, փաստաթղթին դրական էին արձագանքել նաև խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները:

Բանաձևի վավերացմամբ Բելգիայի խորհրդարանը միացավ երկրի կառավարությանը և Սենատին, որոնք ավելի վաղ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևի ընդունումը ողջունել է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը՝ այն որակելով որպես թուրքական կառավարությանն ուղղված ուղերձ, որ Եվրոպայում կեղծիքն ու ուրացումը չեն կարող տեղ ունենալ, և վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանն ու անցյալին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG