Օդեսա են ժամանել իրանցի մի խումբ գործարարներ, ովքեր, ինչպես ենթադրվում է, ներդրումներ կանեն նահանգում: Այս մասին գրելով իր ֆեյսբուքյան էջում՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեղեկացրել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է կայացրել ստեղծել երկրում առաջին տնտեսական զարգացման խորհուրդը, որը կխրախուսի ներդրողներին:
«Մենք սպասում ենք ուկրաինացի և միջազգային այլ ներդրողների, որպեսզի իրենց օգնությամբ նոր աշխատատեղեր ստեղծվեն»,- նաև գրել է Սաակաշվիլին: